շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Անվտանգության երաշխիքների ներքո...«Հայաստանի Հանրապետություն»

Անվտանգության երաշխիքների ներքո...«Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում հրադադար հաստատելուց հետո հայկական կողմի համար, կարգավիճակի հարցից բացի, եռակողմ հայտարարության, թերեւս, ամենակարեւոր կետն իրենց բնակության վայրեր տեղահանվածների եւ փախստականների վերադարձի խնդիրն է: Կանխատեսելի է, որ Ադրբեջանը կփորձի անհամեմատ ավելի մեծ թվով ադրբեջանցի եւ թուրքմեն բնակեցնել բուն Արցախի տարածքներում՝ հետագայում ինքնորոշման խնդրի լուծման գործընթացի վրա ազդելու համար:

Արցախի շուրջ ընթացող բանակցային գործընթացի 25-ից ավելի տարիների ընթացքում մշտապես ամրագրված է եղել նրա բնակչության էթնիկ կազմի 80/20 տոկոսային հարաբերակցությունը: Այս համամասնության պահպանումը բանակցությունների գլխավոր հարցերից մեկը պետք է լինի, որին պետք է ուղղվեն դիվանագիտական բոլոր ջանքերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: