հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը. Ռոբերտա Մեցոլա

Անվերապահ աջակցություն ենք հայտնում ՀՀ ինքնիշխանությանը, սահմանների անխախտելիությանը. Ռոբերտա Մեցոլա

Ձեզ այստեղ հյուրընկալելը վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ ենք Հայաստանին, եւ դուք հավատարիմ եք եվրոպական ընտանիքին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

«Եվրոպական հարեւանությունը, հիմա, առավել քան երբեւէ, անկայուն է ու անապահով: Ես ուզում եմ հավաստիացնել, որ Հայաստանը լավագույն գործընկեր է մեզ համար՝ ԵՄ արեւելյան հարեւանության շրջանակներում: Մենք անվերապահ աջակցություն ենք հայտնում Հայաստանի անկախությանը,  ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը:

Եվրախորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախորդ լիագումար նիստի ժամանակ մենք համատեղ հայտարարություն ընդունեցինք և դատապարտեցինք ԼՂ-ի նկատմամբ հարձակումը։ Այժմ, ըստ նրա, պետք է ուշադրությունը կենտրոնացնեն խաղաղ բանակցությունների վերսկսման վրա։
 
«Կոչ ենք անում հարգել հայերի իրավունքները և անվտանգությունը։ ԼՂ–ում միջազգային հանրության ակտիվ մասնակցությունն անհրաժեշտություն է։ Մեր ջանքերը պետք է ուղղենք ԼՂ–ում բնկավել շարունակող հայերի երաշխիքներ տալուն օգնելուն, խաղաղությանը և հաշտեցմանը։ Մենք հավատարիմ ենք մնում բոլոր այն ջանքերին, որոնց նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացումը` հիմքում ունենալով երկու երկրների անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները»,– ընդգծեց Ռոբերտա Մեցոլան։

  • Կիսվել: