Անտիոնիո Գուտերեշը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ։ Ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է Ria Novosti գործակալությունը։
Նա նաև նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոր անհանգստությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև պահպանվող լարվածությանը։
«Նա կոչ է անում առավելագույնս զսպվածություն ցուցաբերել. այդ երկու երկրների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ»,- ասել է Դյուժարիկը: