հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աննա Հակոբյանը և նրա եղբայրը Միքայել Մինասյանից հրապարակային ներողություն են պահանջում

Աննա Հակոբյանը և նրա եղբայրը Միքայել Մինասյանից հրապարակային ներողություն են պահանջում

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ՀՀ նախկին նախագահի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ հայց են ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան, InfoPort.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Նրանք նախկին դիվանագետից պահանջում են հրապարակային ներողություն խնդրել իրենց վերաբերյալ հրապարակած տեղեկությունների համար  և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել։ Բացի այդ, նրանք Մինասյանից նաև  պահանջում են փոխհատուցում՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս պատճառելու համար։

Այս գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմենուհի Բադիրյանին։ Առայժմ նիստի անցկացման ժամկետների մասին տեղեկություն չկա։

  • Կիսվել: