Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով
Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ փոքր դստեր հետ:
Անմար կրակի մոտ քաղաքացիները տեսնելով նրան սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան»:
Ակցիայի մասնակիցների ձեռքին կային պաստառներ, որտեղ Մեծ Հայքի քարտեզն էր:
Աննա Հակոբյանը ծաղիկները ձեռքին լուռ կանգնած թեթեւ ժպտում էր։
Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
Լրագրողները Աննա Հակոբյանից հետաքրքրվեցին` միգուցե գնահատակա՞ն տա այս իրավիճակին, նա, սակայն, որևէ կերպ չարձագանքեց լրագրողների հարցերին: