շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է 44-օրյա պատերազմում անմահացած Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացման արարողությանը

Տարոն Անդրեասյանը հանրությանը հայտնի է մի տեսանյութից, որտեղ նա, հայտնվելով շրջափակման մեջ, հրաժարվել է գերի հանձնվել, միայնակ կռվել է ադրբեջանցիների դեմ և զոհվել: 

Ինչպես տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից, Տարոնի հարազատների ու համագյուղացիների նախաձեռնությամբ, նրա 30-ամյակի օրը, Մխչյան գյուղում, ի հիշատակ պատերազմում զոհված տղաների, տեղի է ունեցել խաչքարի օրհնման կարգ: 

Հանդիսավոր կերպով բացվել է նաև Տարոն Անդրեասյանի անվան պուրակն ու նրա արձանը: 

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ծաղիկներ է խոնարհել խաչքարի և արձանի մոտ, մասնակցել կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում ներկայացրել են Տարոն Անդրեասյանի կենսագրությունը, անցած ռազմական ճանապարհը:

Վարչապետի տիկինը ծաղիկներ է խոնարհել նաև Տարոնի տանը` հիշատակի անկյունում: Ապա անմիջական զրույց ունեցել Տարոնի ընտանիքի անդամների հետ:

Տարոն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 27 տարեկան էր: Շուրջ 5 տարի ապրել էր Ռուսաստանում: Պատերազմի ժամանակ վերադարձել էր Հայաստան և կամավորագրվել: Տարոնը առաջնագիծ է մեկնել դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր: 

  • Կիսվել: