հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անկարայում Արարատ Միրզոյանը Հայաստանի անունից ևս մեկ անգամ ցավակցել է Թուրքիային

Անկարայում Արարատ Միրզոյանը Հայաստանի անունից ևս մեկ անգամ ցավակցել է Թուրքիային

Թուրքիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել իր թուրք գործընկերոջ հետ, որից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ։

«Հարգելի պարոն Չավուշօղլու, հարգելի ներկաներ, նախեւառաջ ՀՀ անունից եւս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը եւ շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,–ասել է Միրզոյանը։
Նա նաև նշել է, որ հայ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն էր և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքների:

«Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից դառնալով համամարդկային ողբերգություններ: Աշխարհը դրանք հաղթահարելու համար  պետք է գործի միասնական ճակատով։ Եվ հենց այս սկզբունքով էր, որ Հայաստանի կառավարությունը աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ եւ հումանիտար օգնություն»,–ասել է Միրզոյանը։

  • Կիսվել: