Անկարայից հետո Բաքուն ևս ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը
Անկարայից հետո Բաքուն ևս ծանր է տարել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը։ Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը լուրջ մտահոգություն է առաջացնում։
«Նման քայլերը չեն նպաստում հաշտեցման և փոխըմբռնման հաստատմանը, այլ, ընդհակառակը, ավելի են խորացնում առկա հակասությունները և խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության ու հաշտեցման ապահովմանն ուղղված ջանքերին։
Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել ընդունված որոշումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բաքուն Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հանգամանքը որակել է «պատմական ճշմարտության խեղաթյուրում»։



