ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է. Հունաստանի ԱԳ նախարար

Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է. Հունաստանի ԱԳ նախարար

Աթենքը հետեւում է Հարավային Կովկասում բռնկված կոնֆլիկտի զարգացումներին եւ մտահոգված է հրադադարի խախտումների պատճառով։ Այս մասին Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

«Ողջունում ենք Մոսկվայում հրադադարը վերաբերյալ պայմանավորվածությունը. այն պետք է խստիվ պահպանել»,- ասել է Դենդիասը։

Նրա,խոսքով` ԼՂ հակամարտության տեւական լուծման կարելի է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով՝ վերադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցություններին։

«Մենք լուրջ անվտանգային մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարեւանությամբ, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն տարածաշրջանի խաղաղության եւ կայունության։ Երկու դեպքում էլ վճռական ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում դնի նրանց միջեւ, ովքեր յուղ են լցնում կրակի վրա եւ նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում եւ հավատարիմ են մնում վեճերի լուծման խաղաղ տարբերակին»,- ասել է Հունաստանի ԱԳ նախարարը։

 

Նիկոս Դենդիասը նշել է, որ պետք է վերջ դնել օտար միջամտությանը, շեշտելով, որ Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։

 

«Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում լարումներն ունեն մեկ աղբյուր, որը Թուրքիան է։ Այդ երկիրն անտեսում է միջազգային նորմերը հարգելու մասին Եվրամիության կոչերը»,- ասել է նա։

  • Կիսվել: