կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն կա․ պատգամավոր

Անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն կա․ պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը հստակեցնելու անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Բաղդասարյանն ասաց «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկման ընթացքում:

«Կարևորում եմ այս հարցը, որովհետև, ստեղծված իրավիճակով պայմանավորված, պետք է փոխվեն պետական քաղաքականությունը և մոտեցումները: 2007-2008 թթ. փորձ է կատարվել օրենքը դնել շրջանառության մեջ, բայց խոչընդոտներ են ծագել, որոշ գերատեսչություններ, անգամ, 2011թ. այն համարել են ժամանակավրեպ: Այժմ պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը»,- ասաց Բաղդասարյանը:

Պատգամավորը նշեց, որ այժմ անհայտ կորած անձանց վերաբերյալ շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծ չկա, և իրենք բաց են լսելու օրինագծի վերաբերյալ բոլոր առաջարկները:

  • Կիսվել: