հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհասկանալի է՝ ինչու է ընդդիմությունը բոյկոտում ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Անդրանիկ Քոչարյան

Անհասկանալի է՝ ինչու է ընդդիմությունը բոյկոտում ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքները․ Անդրանիկ Քոչարյան

Ապրիլյան իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է ընդդիմությունը բոյկոտում հանձնաժողովի աշխատանքները։

«Ամեն բոյկոտ կհասկանամ, բայց այդ հանձնաժողովի աշխատանքների բոյկոտը չեմ հասկանում։ Պետական, անվտանգային հարցերը պետք է վեր լինեն ամեն ինչից, և դա բոյկոտի ենթակա թեմա չէ», -հայտարարեց Քոչարյանը։

Նա տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ վաղը՝ մայիսի 26-ին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստում քննարկում է տեղի ունենալու, որին հեռահար կմասնակցի Արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։

  • Կիսվել: