ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անհարմար բան ստացվեց, տիկին Սամսոնյան. նախարարն արձագանքել է պատգամավորի քննադատությանը

Անհարմար բան ստացվեց, տիկին Սամսոնյան. նախարարն արձագանքել է պատգամավորի քննադատությանը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը քննադատությանը, որը վերաբերում է կրթության ոլորտին:

Արայիկ Հարությունյանը գրել է.

«Անհարմար բան ստացվեց, տիկին Սամսոնյան

-Այսօր իմ նախկին գործընկեր Անի Սամսոնյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարությունը բողոքների թվով ռեկորդ է սահմանել՝ ոստիկանությունից եւ դատական համակարգից հետո:

Իրոք, Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա զեկույցում նշվում է, որ գրասենյակը 981 բողոք ստացել է ոստիկանության վերաբերյալ, 800 բողոք՝ դատաիրավական համակարգի վերաբերյալ, 730 բողոք՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության ոլորտից:

Քիչ առաջ խնդրեցի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին տալ բողոքների բացվածքը: Ըստ տեղեկանքի՝ 730 դիմումից 74-ը եղել են բանավոր, 656-ը գրավոր: Ու ամենակարեւորը՝ 656 դիմումից 557-ը վերաբերել են մեկ խնդրի՝ Ավշարի դպրոցի խնդրին, երբ ծնողները, համաձայն չլինելով նոր տնօրենի ընտրության հետ, յուրաքանչյուրը գրել է մեկ դիմում նույն խնդրի վերաբերյալ՝ հարցին ավելի մեծ հնչեղություն տալու համար:

Այսինքն, մեր հսկայական ոլորտի բողոքների թիվը կազմում է մեկ տարվա համար ընդամենը 174 բողոք: Ցավոք, տիկին Սամսոնյանի համար, սա հակառեկորդ է, որովհետեւ ստացվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից առանձնացված 16 ոլորտից ԿԳՄՍ-ն զբաղեցնում է ներքեւից չորրորդ հորիզոնականը

-Ի պատասխան այն հարցադրմանը, թե ինչու ես ելույթ չունեցա հաշվետվության ժամանակ, ապա նշեմ, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքով մինչեւ 3 նախարար են ելույթ ունենում: Շատ բան ունեմ ասելու եւ ասել եմ, ինչը տիկին Սամսոնյանը կարող էր գալ եւ լսել հանձնաժողովում հաշվետվության ժամանակ: Ամբիոնից որակյալ ելույթ ունենալու համար հանձնաժողովներում նախարարներին լսելը ճիշտ է:

-Ինչ վերաբերում է դպրոցների խորհուրդները կուսակցականներով լցնելու պնդմանը, ես որեւէ տեղեկություն չունեմ, որ իմ պաշտոնավարման արդյունքում որեւէ ՔՊ-ական տնօրեն է դարձել: Գուցե մեկ-երկուսը լինեն, բայց ոչ կուսակցական լինելու պատճառով, այնինչ իմ պաշտոնավարման ժամանակ եղել են հարյուրավոր մրցույթներ»:

  • Կիսվել: