Ինչ է քննարկել «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Իրանի դեսպանի հետ
Շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ ունեցած հանդիպումից հետո։
Այսօր խորհրդարանում նախատեսված էին Իրանի դեսպանի հանդիպումները ընդդիմադիր երկու խմբակցությունների հետ։
«ԹՐԻՓՓ-ին անդրադարձ եղել է, սակայն չեմ կարող հանրայնացնել, թե ինչ ձևաչափով:
Իրանի Իսլամական պետությունը մեր հարևան երկիրն է, բարեկամ երկիրն է, նրա կարծիքը մեզ համար շատ կարևոր է, քանի որ շատ տեղեր հենց Իրանի կոշտ դիրքորոշումն է մեզ օգնել՝ պահպանելու մեր տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա:



