հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավոր

Անձնական մեքենայում ընթացքի ժամանակ ծխելու համար նախատեսվում է կիրառել 0,5 տուգանային միավոր

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթեցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հայտնեց, որ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկում օրինագծի 6-րդ հոդվածում փոփոխություն է կատարվել։

«Մասնավորապես, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն կսահմանվի 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը, հասարարական տրանսպորտային վարորդի կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ», - ասաց Արա Ֆիդանյանը։

  • Կիսվել: