երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան

Անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակումն անընդունելի է. Ռոբերտ Քոչարյան

Կան նոր տեխնոլոգիաներ, եւ պարզ է, որ դրանք օգտագործվում են նաեւ քաղաքական գործիչների կողմից` վարկանիշը բարձրացնելու համար: Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է «Հաղթածները» նախաձեռնության շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ պաշտոնյաների կողմից իրենց անձնական էջերից պաշտոնական հաղորդագրությունների հրապարակման սովորությունն անընդունելի է:

«Ինձ համար անընդունելի է, երբ որեւէ պաշտոնյա իր անձնական էջի միջոցով պաշտոնական հաղորդագրություն է տարածում: Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն հասկանում, թե ինչ է պետությունն ու պետական ​​կառավարումը: Երկու հասկացությունները չպետք է խառնել: Facebook-ում գրառումը կարող է հեռացվել, բայց պաշտոնական հաղորդագրությունը պետք է մնա: Պաշտոնական հայտարարությունը արտացոլում է պետական ​​քաղաքականությունը որոշակի ոլորտում: Այլ հարցերով դա մարդկանց` իրենց PR-ով զբաղվելու իրավունքն է»,- ասաց Քոչարյանը:

  • Կիսվել: