Անդրկովկասի հարցով Ժնևյան քննարկումները դադարեցվել են. Մոսկվան մեղադրում է Արևմուտքին
ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ Անդրկովկասի վերաբերյալ Ժնևյան քննարկումները, որոնց նոր փուլը պետք է անցկացվեր մարտին, հետաձգվել են:
Ըստ նրա՝ ՄԱԿ-ի, Եվրամիության և ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ «գործընկերները» փաստացի պատանդ են վերցրել տարածաշրջանի համար ամենակարեւոր բանակցային ձեւաչափը, որը կարող է հետևանքներ ունենալ Հարավային Կովկասի համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Արևմտյան «գործընկերների» ոչ բարեկամական և քաղաքականացված քայլերը չեն օգնում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման գործին և կարող են հանգեցնել անորոշության այս տարածաշրջանում»,- հայտարարել է Գոնչարը։