երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անցած տարվանից ասել եմ, զրո արդյունք. քաղաքապետը` ճանապարհներին առկա խնդիրների մասին

Անցած տարվանից ասել եմ, զրո արդյունք. քաղաքապետը` ճանապարհներին առկա խնդիրների մասին

Մենք ամեն տարի ճանապարհների սպասարկման համար գումար ենք հատկացնում և դրանք նոր Հյուսիս-Հարավի նոր ճանապարհներն են, որոնք անցնում են երևանի միջով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և հանձնարարեց մրցույթ հայտարարել և ֆինանսական միջոցներ հատկացնել:

Քաղաքապետը հայտնեց, որ պետք է այդ ճանապարհների ընթացիկ սպասարկումներ իրականացվի, որ իրենք միշտ բարեկարգ վիճակում լինեն. «Երեկ Աշտարակ-Դավթաշեն հատվածում և քաղաքով բավականին պտտվել եմ և այնտեղ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն: Պարոն Սարգսյան ձեզ էլ է վերաբերվում այնտեղ նշանների խնդիր կա, էդ երևի անցած տարվանից ասել եմ՝ 0 արդյունք»,-ասաց քաղաքապետը և, դիմելով Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյան, առաջարկեց 3-շաբաթյա ժամկետով հանձնարարական ձևակերպել:

Բացի այդ, զեկուցվեց, որ ըստ «Ավտոբուս» ՓԲԸ--ի ներկայացրած տեղեկանքի մեկ «Ժոնգտոնգ» ավտոբուսի ամսական ծախսը կազմում է 1,5 մլն դրամ, իսկ հասույթը կազմում է 1,3 մլն դրամ: Բացասական սալդոն 200 հազար դրամ է, 10 ամսվա հաշվարկով 150 ավտոբուսի մասով կպահանջվի լրացուցիչ 300 մլն դրամ: Այս մասով եւս հանձնարարական եղավ, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել, հասկանալ, թե որքան է կազմելու իրական ծախսը:

  • Կիսվել: