երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անահիտ Ավանեսյանն իր հրաժարականի մասին

Անահիտ Ավանեսյանն իր հրաժարականի մասին

Որոշ աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, որոշները ստացել են խիստ նկատողություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով զոհված զինծառայողների մարմինների պահման պայմանների մասին:

«Բարձր հուզումնային ալիքի ենք ականատես լինում, որը միանշանակ որոշ առումով հասկանալի է, բայց, կարծում եմ, ինչ-որ առումով էլ արդեն այլ շրջանակների կողմից ռացիոնալիզմից հեռանում է: Բազմիցս նշել եմ, որ շատ ցավալի, վատ երևույթ է գրանցվել Աբովյանի մասնաճյուղում, և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձիք խստագույնս պատժվեն: Այո, ցանկացած արարք պետք է գնահատվի կոնկրետ արարքի շրջանակում և չդառնա տվյալ անձին ամբողջական զրոյացնող կամ ամբողջական համակարգը պախարակող երևույթ»,-ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ հարուցվել է քրեական գործ, քննությունը կընթանա, հանգամանքները կպարզվեն ու օրենքի շրջանակներում բոլոր անձինք կկրեն պատիժ: 

Հարցին՝ չի պատրաստվում արդյո՞ք հրաժարական տալ, Ավանեսյանը հիշեցրել է, որ ինքն արդեն ներողություն է խնդրել՝ հավելելով, որ մեկ մասնավոր անձի կատարած արարքը պետք է գնահատվի այդ արարքի շրջանակներում ու այդ անձի հետ կապված:

  • Կիսվել: