ուրբաթ, նոյեմբեր 6
6 / 11 / 2026
Կառավարությունը 1.7 մլրդ դրամ է հատկացրել 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 94 ծրագրերի համար

Կառավարությունը 1.7 մլրդ դրամ է հատկացրել 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված 94 ծրագրերի համար

Կառավարության որոշմամբ 47 համայնքներում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերով ձևավորված թվով 94 ծրագրերի համաֆինանսավորման համար կհատկացվի 1.7 մլրդ դրամ։

Գումարը կուղղվի հետևյալ ծրագրերի համար. Արագածոտնի մարզի՝ Ծաղկահովիտ բնակավայրի աղբանոցի սանիտարական գոտիավորման աշխատանքներ, Թալին համայնքի Արագածավան բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Թալին համայնքի Դավթաշեն բնակավայրում հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Արարատի մարզի՝ Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրում բազմաֆունկցիոնալ խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Այգեպատ բնակավայրում սպորտային համալիրի և հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Դվին բնակավայրում խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Լանջազարդ բնակավայրի բազմաֆունկցիոնալ բացօթյա հանրային տարածքի կառուցման աշխատանքներ, Կանաչուտ բնակավայրում բազմաֆունկցիոնալ խաղահարթակի և հանրային հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Նարեկ բնակավայրում մանկական խաղահրապարակի և մեծերի համար հանգստի գոտու կառուցման աշխատանքներ, Մասիս համայնքի Ղուկասավան բնակավայրի Սաթենի մսուր-մանկապարտեզի տարածքում ուսումնական ջերմատան կառուցման աշխատանքներ, Մասիս համայնքի Այնթապ բնակավայրում առուների նորոգման/արդիականացման աշխատանքներ, Դարակերտ բնակավայրում ֆուտբոլի դաշտի բարեկարգման աշխատանքներ, Նորաբաց և Դարբնիկ բնակավայրերի հասցեների տեղեկատվական համակարգի բարեկարգման աշխատանքներ, Ռանչպար բնակավայրում հանդիսությունների մոդուլային սրահի կառուցման աշխատանքներ, Սիս բնակավայրի գերեզմանատան ցանկապատման աշխատանքներ, Վեդի համայնքի Լուսառատ բնակավայրի տարածքի բարեկարգման. մարզահրապարակի և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Փոքր Վեդի բնակավայրի տարածքի բարեկարգման, շատրվանի, մարզահրապարակի և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Արմավիրի մարզի՝ Արաքս համայնքի Լուսագյուղի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Խորոնք բնակավայրում կանգառների կառուցման աշխատանքներ, Գրիբոյեդով գյուղի մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Արմավիր համայնքի Այգեվան գյուղի մշակույթի տան հետնամասում արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Արաքս գյուղում արհեստական խոտածածկով մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Մեծամոր համայնքի Բամբակաշատ բնակավայրի մշակույթի տան հարակից բակի բարեկարգման աշխատանքներ, Նորապատ բնակավայրի հանրային այգու բարեկարգման աշխատանքներ՝ շատրվանային համակարգի ներդրմամբ, Տանձուտ բնակավայրի կանաչապատման և բարեկարգման աշխատանքներ, Վաղարշապատ համայնքի Մրգաստան բնակավայրում պուրակի և բազմաֆունկցիոնալ ժամանցի վայրի կառուցման աշխատանքներ , Գեղարքունիքի մարզի՝ Գավառ համայնքի Գավառ քաղաքում ժամանակակից կինոդահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներ, Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում սպորտային այգու կառուցման աշխատանքներ, Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Մարտունի համայնքի թվով 5 բնակավայրերում անօդաչու թռչող սարքերի (դրոնների) լաբարատոր սենյակների վերանորոգման և ժամանակակից սարքավորումներով կահավորման աշխատանքներ, Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի մարզասրահի վերանորոգման աշխատանքներ, Դդմաշեն բնակավայրում տրանսպորտային կանգառների տաղավարների և նստարանների տեղադրման աշխատանքներ, Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի չգործող մասնաշենքի վերանորոգման աշխատանքներ, Վարսեր բնակավայրում մինի ֆուտբոլի-բասկետբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի Բանավան թաղամասում այգու կառուցման աշխատանքներ, Լոռու մարզի՝ Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սանահին վանական համալիրի բակի վերակառուցման. տարածքի բարեկարգման աշխատանքներ, Գյուլագարակ համայնքի Գարգառ բնակավայրի կենտրոնական զբոսայգու կառուցման աշխատանքներ, Թումանյան համայնքում Դսեղի Հայրենական Մեծ Պատերազմի հուշարձանի տարածքի բարեկարգման աշխատանքներ, Լերմոնտովո համայնքի Լերմոնտովո բնակավայրի արոտավայրեր տանող ճանապարհների վերանորոգման աշխատանքներ Բերդ համայնքի բնակավայրերի կենտրոնների բարեկարգում, կանաչապատում և խաղահրապարակների համալրում մարզասարքերով, Սպիտակ համայնքի Հարթագյուղ բնակավայրի զբոսայգու կառուցման աշխատանքներ, Ջրաշեն բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներ, Ստեփանավան համայնքի քաղաքային ժամանակակից շուկայի կառուցման աշխատանքներ, Տաշիր համայնքի Տաշիր բնակավայրի բազմաբնակարան շենքերի ֆասադների փոխարինման և պատշգամբների ոճային վերակառուցման աշխատանքներ, Փամբակ համայնքի Փամբակ, Ազնվաձոր. Անտառամուտ, Արջուտ, Լեռնապատ, Դեբեդ. Եղեգնուտ, Վահագնի, Վահագնաձոր, Ձորագետ, Ձորագյուղ և Մարգահովիտ բնակավայրերում բացօթյա մարզահրապարակների կառուցման աշխատանքներ, Ֆիոլետովո համայնքի համայնքապետարանի բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներ, Ֆիոլետովո համայնքի համայնքապետարանի շենքի 2-րդ հարկի մասնակի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի՝ Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում ֆուտբոլի դաշտի և վազքուղու կառուցման աշխատանքներ, Աբովյան համայնքի Կամարիս բնակավայրում այգու կառուցման աշխատանքներ, Ակունք համայնքի Զառ բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Կապուտան բնակավայրում մանկական խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Հատիս բնակավայրում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքներ, Գառնի համայնքի նոր կանգառների կառուցման և գործող կանգառների վերակառուցման աշխատանքներ, Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի 12-րդ դպրոցի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի քաղաքային այգու սպորտային հրապարակի կառուցման աշխատանքներ, Ջրվեժ համայնքի Զովք, Ջրվեժ և Ձորազբյուր բնակավայրերում հանրային այգու կառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի՝ Ախուրյանի համայնքապետարանի շենքի դահլիճի վերանորոգման շինարարական աշխատանքներ, Բայանդուր բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման շինարարական աշխատանքներ, Վահրամաբերդ բնակավայրում մինի ֆուտբոլի դաշտի կառուցման շինարարական աշխատանքներ, Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի թվով 5 շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքներ, Գյումրի համայնքի հաղթանակի պուրակի վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, Սյունիքի մարզի՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի դեպի մանկապարտեզ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ, Ակներ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի վերանորոգման աշխատանքներ, Խնձորեսկ բնակավայրի թանգարանի վերանորոգման աշխատանքներ, Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Արաքսաշեն թաղամասում կանաչապատ տարածքի կառուցման աշխատանքներ, Մեղրի քաղաքի դեպի բերդեր (ամրոցներ) տանող ճանապարհահատվածի (կածանի) վերակառուցման աշխատանքներ, Մեղրի քաղաքի Վարդանիձոր գյուղում խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Խոզնավար բնակավայրում փոքր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, Կոռնիձոր բնակավայրի գրադարանի ու խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Վաղատուր բնակավայրի խաղասենյակի հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, Տեղ բնակավայրում խաղահրապարակ-ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաղատ, Շաքի և Բալաք բնակավայրերում հուշարձանների և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, Տոլորս, Սալվարդ և Թասիկ բնակավայրերում խաղահրապարակների և զբոսայգիների տարածքների բարեկարգման աշխատանքներ, Սիսիան համայնքի Շամբ բնակավայրում խաղահրապարակի կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Ույծ բնակավայրում խաղահրապարակի և զբոսայգու տարածքների բարեկարգման աշխատանքներ, Վայոց ձորի մարզի՝ Արենի համայնքի Արենի բնակավայրում զբոսայգի-պուրակի կառուցման աշխատանքներ, Ռինդ բնակավայրում զբոսայգի-պուրակի կառուցման աշխատանքներ, Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի մանկական խաղահրապարակի զինում և փոքրիկ զբոսայգու ստեղծման աշխատանքներ, Քարագլուխ և Շատին բնակավայրերում բետոնե հենապատերի կառուցման աշխատանքներ, Աղնջաձոր բնակավայրի երիտասարդական կենտրոնի և Թառաթումբ բնակավայրում մշակույթի տան վերանորոգման աշխատանքներ, Մալիշկա բնակավայրի փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, Եղեգնաձոր քաղաքի լուսացույցների արդիականացում և կենտրոնական փողոցներում հասարակական տրանսպորտի կանգառների կառուցման աշխատանքներ, Գլաձոր բնակավայրի ջրամատակարարման համակարգի և կապտաժի վերանորոգման աշխատանքներ, Ջերմուկ քաղաքի Ձախափնյա թաղամասում մարզա-խաղահրապարակի կառուցման շինարարական աշխատանքներ, Վայք համայնքի Ազատեկ բնակավայրի խմելու ջրագծերի կառուցման աշխատանքներ, Տավուշի մարզի՝ Բերդ քաղաքի քաղաքային հրապարակի կառուցման աշխատանքներ, Դիլիջան համայնքի Հովք գյուղում հուշաղբյուրի կառուցման աշխատանքներ, Իջևան համայնքի Աչաջրի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման աշխատանքներ, Ազատամուտ բնակավայրի մշակույթի տան դահլիճի վերանորոգման աշխատանքներ, Մետաղագործների թաղամասի կոյուղու կառուցման աշխատանքներ, Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի փողոցների արտաքին արհեստական լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, Բերդավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքներ։

Անդրադառնալով չզեկուցվող փաթեթով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ սրանք այն ծրագրերն են, երբ համայնքների բնակիչներն են ընտրում քվեարկությամբ. «Սա շատ լավ ծրագիր է և ուրախ եմ, որ դրանց ծավալները գնալով աճում են, և մարդկանց մասնակցությունը համայնքի կառավարման գործընթացներին ավելի առարկայական և ինստիտուցիոնալ է դառնում»։

  • Կիսվել: