չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի եզրափակիչ օրը՝ նվիրված «Բնակչության աճ» նպատակին

Ամփոփվեց «Ապագա հայկականը» համաժողովի եզրափակիչ օրը՝ նվիրված «Բնակչության աճ» նպատակին

«Ապագա հայկականը»  առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների մեծամասնությունը՝ թվով 88 մասնակից, կարծում է, որ սխալ է բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում կա գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն: Նրանց կարծիքով՝ առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածության:

Այս մասին համաժողովի երրորդ  օրվա՝ «Բնակչության աճ» նպատակի քննարկումների արդյունքների ամփոփման ժամանակ ասաց  հաշվիչ, վերահսկիչ հանձնախմբի անդամ, ամերիկաբնակ Նարինե Գրիգորյանը:

Մասնակիցներից  84-ը կարծում է, որ բնակչության աճ գրանցելու համար պետք է ապահովել  ծնելիության աճը, արտագաղթի նվազեցում և ներգաղթի ավելացում պետք է լինի:

« 83 մասնակից կարծում է, որ   Ճիշտ է առաջին հերթին արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը, իսկ պատմական սփյուռքի ներգաղթի կազմակերպման օգտին քվեարկել է մասնակիցներից 30-ը: 112 մասնակից համաձայն է այն տեսակետի հետ, որ ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն: Մինչև այժմ այն ընկալվում է սոսկ որպես սոցիալական օժանդակության գործիք»,- ասաց Նարինե Գրիգորյանը:

Ըստ նրա՝ նախաձեռնությունների առաջնահերթությունների ամրագրման թեմայի վերաբերյալ ներգաղթի կազմակերպման քարոզչության գործակալության ստեղծման տարբերակը ընտրել է 124 հոգի, «Երեխաները՝ նախ և առաջ» նախաձեռնության տարբերակը ընտրել է 110 մասնակից, հանրային առողջության, առողջ ապրելակերպի իրազեկում նախաձեռնության տարբերակը ընտրել է 107-ը: Երիտասարդ ընտանիքներում կոմֆլիկտների կառավարման աջակցության կառույցների ստեղծման տարբերակը ընտրել է 88-ը, ԱՄՆ կոնգրեսի սոցիալական ապահովության օրենքում լրացում կատարելու լոբբինգ տարբերակը ընտրել է 85-ը:

«Նախաձեռնությունների առաջնահերթությունների ամրագրում թեմայի հարցում սփյուռքի համայնքների հաջողված փորձի պորտալի ստեղծման տարբերակը  ընտրել է 30 մասնակից, սփյուռքում քաղաքացիական ասամբլիաների կազմակերպման անհրաժեշտության հարցը ընտրել է 53-ը, իսկ  մասնագիտական համահայկական համաժողովների կազմակերպում տարբերակը ընտրել է  մասնակիցներից 70-ը»,- եզրափակեց հանձնախմբի անդամ Նարինե Գրիգորյանը:

  • Կիսվել: