շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամոթի զգացում այլ տեղերում պետք է ունենային. Վլադիմիր Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

Ամոթի զգացում այլ տեղերում պետք է ունենային. Վլադիմիր Վարդանյանը՝ Հրայր Թովմասյանի հայտարարության մասին

Ամոթի զգացում շատ մարդիկ շատ այլ տեղերում պետք է ունենային: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Նշենք, որ նախօրեին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտարարել էր՝ որպես իրավաբան և որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունի խորհրդարանում տեղի ունեցածի համար։

«Կարծում եմ, որ եթե անձը կարծում է, որ սուբյեկտի վարքի մեջ կան ոչ իրավաչափ տարրեր, ապա ինքը պետք է դիմի իրավապահ մարմիններին։ Ինչ վերաբերում է ամոթի զգացմանը, շատ մարդիկ շատ այլ դեպքերում ավելի շատ պետք է ունենային»,- նշեց Վարդանյանը։

Անդրադառանալով ՍԴ անդամների՝ ՄԻԵԴ դիմելու հետ կապված հայտարարություններին՝ Վարդանյանը նշեց, որ յուրաքանչյուրի իրավունքն է դիմել վերպետական ատյաններին, սակայն դա որպես սպառնալիք ներկայացնելը անընդունելի համարեց։

  • Կիսվել: