շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անընդունելի է սպառնալ, թե մենք դիմելու ենք ՄԻԵԴ. Վլադիմիր Վարդանյան

Անընդունելի է սպառնալ, թե մենք դիմելու ենք ՄԻԵԴ. Վլադիմիր Վարդանյան

Յուրաքանչյուրի իրավունքն է սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում ՄԻԵԴ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների այն հայտարարությանը, որ կբողոքարկեն եւ կհասնեն մինչեւ Եվրոպական դատարան։

«Յուրաքանչյուրի իրավունքն է սպառելով ներպետական պաշտպանության միջոցները, դիմել միջազգային պաշտպանության գործիքներին, այդ թվում ՄԻԵԴ: Բայց սպառնալ նրանով, որ մենք դիմելու ենք ՄԻԵԴ, իմ կարծիքով անընդունելի է: Եթե ՄԻԵԴ-ը կարձանագրի խախտում, Հայաստանը պարտավորված կլինի այդ խախտումը վերացնել»,- ասել է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ եթե ՄԻԵԴ-ը չարձանագրի խախտում, հարցը կհամարվի փակված։

«Բախվում ենք մի իրավիճակի, որը շատ դեպքերում աբսուրդային է լինում: Հիմա վերցրել ենք սահմանադրական այն մոդելը, որտեղ մեկ մանդատը նշանակում է, որ անձը մեկ անգամ ՍԴ դատավոր պետք է լինի, և պաշտոնավարման ժամկետը չի կարող երկար լինել, քան 12 տարին»,- հավեկեց նա։

  • Կիսվել: