երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին

ԱՄՆ Սենատը 77 «կողմ» և 13 «դեմ» ձայներով օրինագիծ է ընդունել կարճաժամկետ ծախսերի մասին, որը կառավարության ֆինանսավորումը դադարեցնելու (շաթդաունի) սպառնալիքը առաջիկա հանգստյան օրերից տեղափոխում է ամսվա վերջ: Այդ մասին հաղորդում է The Hill-ը:

Նախքան օրինագծի քննարկումը Սենատում, դրան հավանություն էր տվել Ներկայացուցիչների պալատը։ Օրինագծին կողմ էր քվեարկել 320 կոնգրեսական, դեմ՝ 99։

Փաստաթուղթը նախատեսում է կառավարության ժամանակավոր ֆինանսավորման հերթական երկարաձգում մինչև մարտի 8-ը և 22-ը՝ շաթդաունը կանխելու համար։

Մինչև մարտի 8-ը կպահպանվի գյուղատնտեսության, ներքին գործերի, տրանսպորտի, բնակարանաշինության և քաղաքների զարգացման, վետերանների գործերի, էներգետիկայի, արդարադատության, առևտրի, էներգախնայողության և մյուս գերատեսչությունների ֆինանսավորումը։

Իսկ մինչև մարտի 22-ը օրենսդիրները պետք է որոշակիություն մտցնեն 2024 ֆինանսական տարվա ընթացքում Պենտագոնի, իշխանության օրենսդրական մարմնի և արտասահմանյան գործողությունների, ինչպես նաև աշխատանքի, առողջապահության և սոցիալական ծառայությունների, կրթության, պետական ու ներքին անվտանգության նախարարությունների ֆինանսավորման հարցում:

Այժմ օրինագիծը կուղարկվի նախագահ Ջո Բայդենին՝ ստորագրման համար։

  • Կիսվել: