հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր․ ևս մեկ անգամ հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսն այցելել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր․ ևս մեկ անգամ հաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը

Հայաստան իր այցի ընթացքում ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել է Վայող ձորի և Սյունիքի մարզեր։ Այդ մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում․

Տեղեկատվության համաձայն՝ նրանք հանդիպել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, տեղի այլ պաշտոնյաների և ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի ազդեցությունը մարզում։

«Սենատոր Փիթերսը մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում տիրող խիստ ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ և ընդգծեց այդքան անհրաժեշտ հումանիտար օգնությունը, այդ թվում՝ սնունդ, դեղորայք և այլ էական պաշարներ տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա վերահաստատեց Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: