կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Իր ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը վերահսկելու է ԱՄՆ հյուպատոսական գործողությունները և հանդիպելու է օտարերկրյա կառավարությունների գործընկերների հետ՝ ընդգծելու մեր խորը և շարունակական նվիրվածությունը արտերկրում ԱՄՆ քաղաքացիներին պաշտպանելուն և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհորդությունները հեշտացնելուն»,- ասվում է հայտարարության մեջ:

  • Կիսվել: