հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԱՄՆ նոր դեսպանը ներկա էր «Նաղաշ»-ի համերգին

ԱՄՆ նոր դեսպանը ներկա էր «Նաղաշ»-ի համերգին

Երեկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ԱՄՆ դեսպան Քվինը ներկա էր  «Նաղաշ» անսամբլի անզուգական համերգին։

Դեսպանը շնորհավորեց նրանց տպավորիչ կատարումների համար և հաջողություն մաղթեց ԱՄՆ Պետքարտուղարության Center Stage ծրագրի աջակցությամբ իրականացվող ամերիկյան շրջագայության հետ կապված։

«Նաղաշ» անսամբլը ամերիկյան հանդիսատեսին կներկայացնի հայկական հարուստ երաժշտական ժառանգությունը։ «Նաղաշ» անսամբլի տաղանդաշատ երգիչներն ու երաժիշտները միավորում են հայկական ժողովրդական երգի ոգեղենությունը նոր դասական երաժշտության և ժամանակակից հետմինիմալիզմի, ռոքի և ջազի էներգիայի հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

 

  • Կիսվել: