երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ Դեսպանություն

ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ դիտորդական առաքելությանը Հայաստանում․ Դեսպանություն

Միացյալ Նահանգներն աջակցում է Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստանում, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանությունից՝ ըստ էության անպատասխան թողնելով հարցը։

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր դեսպանությունից, թե հնարավո՞ր է արդյոք Միացյալ Նահանգները ևս միանա դիտորդական առաքելությանը՝ հաշվի առնելով, որ կան հավաստի տեղեկություններ ԵՄ առաքելության ընդլայնման վերաբերյալ։

Դեսպանատնից միայն նշել են, որ ողջունում են գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում։

«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։

  • Կիսվել: