ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թուրքիայի և ԱՄՆ նախագահների օգնականները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի և ԱՄՆ նախագահների օգնականները քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ու ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է Report-ը` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ԼՂ հարցը և տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերություններին, պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացմանը, տարածաշրջանային և համաշխարհային օրակարգային հարցերի:

  • Կիսվել: