հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլեւ փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք․ ԵԽԽՎ զեկուցողը պահանջում է մուտք դեպի Լաչինի միջանցք

Ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլեւ փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք․ ԵԽԽՎ զեկուցողը պահանջում է մուտք դեպի Լաչինի միջանցք

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա) պահանջում է Լաչինի միջանց մուտք գործելու հնարավորություն՝ տեղում իրավիճակը գնահատելու համար:

2023 թվականի ապրիլի 23-ին տեղեկացա, որ Լաչինի ճանապարհի սկզբնամասում Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային անցակետ է տեղադրվել՝ այսօր տարածած հայտարարության մեջ ասել է ԵԽԽՎ զեկուցողը:

«Ադրբեջանի այս միակողմանի գործողությունը տեղի է ունենում 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միակ բաց հաղորդակցման ճանապարհի՝ Լաչինի միջանցքի շրջափակման շուրջ աճող լարվածության պայմաններում: Այս միջանցքի բաց և անվտանգ մուտքի մասին համաձայնությունը ձեռք է բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության մեջ»,ժշեշտել է Գավանը։

«Ադրբեջանը պնդում է, որ Լաչինի ճանապարհը համակարգված և լայնածավալ կերպով շահագործվում է անօրինական նպատակներով՝ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, որը, ըստ Բաքվի, անվտանգության սպառնալիք է: Առանց տարածք մուտք գործելու հնարավոր չէ ստուգել այս պնդումները: Մյուս կողմից, Լեռնային Ղարաբաղի բնակիչների տառապանքը և դրա հետևանքով առաջացած լուրջ հումանիտար ճգնաժամն արդեն լավ փաստագրված են»,-նշել է զեկուցողը։

«Արդեն ամիսներ շարունակ մենք տարածաշրջանում ոչ միայն հռետորաբանության, այլեւ փաստացի մտահոգիչ էսկալացիայի ականատեսն ենք: Պարտադիր է, որ երկու կողմերն էլ նպաստեն Լեռնային Ղարաբաղում ապրող այդ մարդկանց վիճակի վատթարացումը կանխելու լուծում գտնելուն։ Իրավիճակի վերաբերյալ իմ զեկույցը պետք է պատրաստվի առանց հապաղելու։ Մայիսի վերջին շաբաթվա ընթացքում ես մտադիր եմ մեկնել Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ խնդրո առարկա տարածաշրջան»,-հավելել է Գավանը:

«Իմ այցի ընթացքում, որը ընթացքում պետք անձամբ տեսնեմ Լաչինի միջանցքում տիրող պայմանները,  ես պատրաստ եմ հանդիպել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ: Չնայած վերջին օրերի լարվածության ցավալի աճին, վստահ եմ, որ կկարողանամ հույս դնել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համագործակցության և բարի կամքի վրա»,-ասել է ԵԽԽՎ ներկայացուցիչը։

«Իմ նպատակն է կազմել արդար, ճշգրիտ և ազնիվ զեկույց, ինչին դժվար կլինի հասնել, եթե ինձ թույլ չտան իմ աչքերով տեսնել, թե արդյոք Լաչինի միջանցք մուտքն ազատ է և անվտանգ, ինչպես դա նախատեսված է նոյեմբերի 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ»,-եզրափակել է Գավանը:  

  • Կիսվել: