շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ամեն մեկն ուզում է քիթը խոթել քաղաքականության մեջ, որոշում են գնալ սահմանազատմամբ զբաղվել, մարդկանց հրահրել. Սիմոնյան

Ամեն մեկն ուզում է քիթը խոթել քաղաքականության մեջ, որոշում են գնալ սահմանազատմամբ զբաղվել, մարդկանց հրահրել. Սիմոնյան

Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք ի հեճուկս պատերազմի, ի հեճուկս ատելության մթնոլորտի, որ ուզում են սերմանել, կարողանում ենք ժողովրդավարական բարձր չափանիշներ ապահովել: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ի հեճուկս նրա, որ  ամեն մեկն ուզում է քիթը խոթել քաղաքականության մեջ, ես նկատի ունեմ մարդկանց, որոնք չպետք է զբաղվեն դրանով, իրավունք չունեն զբաղվել դրանով, թողնում են իրենց գործը եւ որոշում են, որ իրենք պետք է գնան սահմանազատմամբ զբաղվել կամ մարդկանց ինչ-որ բանով հրահրել: Կոնկրետ դաս նկատի ունեմ, չեմ ուզում ասել՝ ում նկատի ունեմ:

Ի հեճուկս այս ամեն ինչի, մենք գլուխներս կախ մեր գործն ենք անում, մեր սկզբունքներն ենք առաջ տանում եւ ընդունում ենք ոչ պոպուլյար որոշումներ: Բա մեր պատասխանատվությունը դրա մեջ է: Վարչապետն էլ, ես էլ, նենց բաներ կարող եմ ասել ու անել, դեմագոգիայով զբաղվել, որ մարդիկ ասեն՝ ինչ լավ է, բայց պետք է փոփոխություններ անել, որ գուցե մեկ տարի հետո  լավ բանի բերեն»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: