շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից. Կոնստանտին Կոսաչով

Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից. Կոնստանտին Կոսաչով

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս: Այս մասին փոխանցում է Ria.ru-ն։

«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու հնարավորություն»,- ֆեյսբուքյան էջում է գրել Կոսաչովը, ապա հավելել, որ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունը լիովին իրականացրել է:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝  Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացնելու: Պուտինը կոչ էր արել հումանիտար հրադադար հայտարարել՝ մահացածների և գերիների մարմինների փոխանակում անելու համար: 

«Ամեն ինչ կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից։ Մոսկվայում համապատասխան նախարարների մասնկացությամբ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները շատ կարևոր են: Բարի՛ երթ»,- ասել է Կոսաչովը։ 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: