երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ամեն ինչ հնարավոր է. Բագրատ Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին

Ամեն ինչ հնարավոր է. Բագրատ Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանին կյանքում մեկ անգամ է հանդիպել։

«Հանդիպել եմ 2001 թվականին՝ Սևանի թերակղզում, երբ Վեհափառի հետ այցելել էին Վազգենյան դպրանոց, ընդամենը հինգ րոպե»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սրբազանը։

Նա նշեց, որ իր հանդիպումները թաքցնելու խնդիր չունի։

Սրբազանը նշեց, որ Քոչարյանի հետ ոչ խոսել, ոչ էլ քննարկել է վարչապետի թեկնածու լինելու հարցը։

Լրագրողի հարցին՝ իսկ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է՝ Սրբազանն ասաց՝  հնարավոր է։

«Ամեն ինչ հնարավոր է, մարդիկ իմ անունն էլ են քննարկում: Ես 2 սկզբունք ունեմ, որոնց մասին հետո կխոսեմ, Տիրոջ կամոք թող լինի՝ մնացածը կասեմ»,- հավելեց Բագրատ Սրբազանը։

  • Կիսվել: