կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Ալյանսը» ընտրություններին մասնակցելու է իր սեփական վարչապետի թեկնածուով

«Ալյանսը» ընտրություններին մասնակցելու է իր սեփական վարչապետի թեկնածուով

«Ալյանս» կուսակցությունն ընտրություններին մասնակցելու է իր սեփական վարչապետի թեկնածուով։ Այս մասին այսօր կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- նշեց նա:

Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:  

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ ոչ միայն չի կատարել իր տված խոստումները, այլ նաև երկիրը հասցրել է խայտառակ պարտության:

  • Կիսվել: