երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օրերս Դեմկուսը լքած Տիգրան Արզաքանցյանը հիմա էլ կհամալրի Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը

Օրերս Դեմկուսը լքած Տիգրան Արզաքանցյանը հիմա էլ կհամալրի Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությունը

Էքսցենտրիկ գործարար Տիգրան Արզաքանցյանը, ով իր հայտնի կնոջ Նատալյա Ռոտենբերգի հետ, խորհրդարանական ընտրություններից առաջ տեղափոխվել էր Հայաստան և, համալրելով Դեմոկրատական կուսակցության շարքերը, մասնակցել այդ ընտրություններին, հիմա էլ կմիանա Տիգրան Ուրիխանյանի «Ալյանս» կուսակցությանը։

Վաղը տեղի կունենա «Ալյանսի» համագումարը, որի ընթացքում էլ կհայտարարվի այդ մասին։ Համագումարին ելույթ կունենա նաև Արզաքանցյանը։

Նշենք, որ վերջինս օրեր առաջ հայտնեց Դեմկուսը լքելու մասին։

Ավելի վաղ InfoPort.am-ը տեղեկացրել էր, որ Արզաքանցյանի և նրա կնոջ ՀՀ տեղափոխվելու պատճառը ՌԴ-ում ունեցած խոշոր պարտքերն են։ Նա նախընտրական քարոզարշավից հետո նույնիսկ չէր կարողացել ամբողջապես վճարել շտաբի աշխատակիցների աշխատավարձները։

  • Կիսվել: