ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Ալյանսի» կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին

«Ալյանսի» կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին

«Ալյանսի» կառույցներում ընտրում են պատգամավորության թեկնածուներին: Նոր անդամների հերթական ընդունելությունն այսօր կազմակերպել էր Ալյանս կուսակցության Շենգավիթի կառույցը, որն իր հերթին, կուսակցական ներքին փրայմերիզների շրջանակներում փաստաբան Սոնա Գուլքանյանին առաջադրեց որպես պատգամավորության թեկնածու։

Գուլքանյանը խիստ քննադատական վերաբերմունք ունի գործող իշխանությունների նկատմամբ, աչքի է ընկնում ընդդիմադիր կեցվածքով։ Նա փաստաբանների պալատի անդամ է, մի շարք գրքերի հեղինակ, Ալյանսի վարչության կազմում ընտրվել է անցյալ տարվա դեկտեմբերին, գրում  է armeniatoday.news-ը:

  • Կիսվել: