երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով՝ առանց դաշինքի. Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով՝ առանց դաշինքի. Ուրիխանյան

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հայտնում է այն, ինչ լիազորել է իրեն «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչությունը:

«Եթե հայրենի իշխանությունը, որն իր կառավարման երեք տարիների ընթացքում ճշտագույնս պահպանել է ժողովրդին տված բոլոր խոստումները, իրականացրել է այն ամենը, ինչ խոստացել է, հանկարծ ընտրությունների կազմակերպման հարցում խաբի, ապա մենք կունենանք շատ մեծ ողբերգություն: Եթե չխաբի, և ընտրություններ Հայաստանում տեղի ունենան, ապա ինքը լիազորված է հայտարարել, որ «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական ցուցակով՝ առանց որևէ դաշինքի, սեփական կուսակցական, այլընտրանքային կառավարության կաբինետի կազմով, գերժամանակակից ծրագրով, ՌԴ-ի հետ նոր ձևաչափի՝ որպես անկախ պետությունների դաշնակցային նոր  մակարդակի համաձայնագրի քաղաքական պլատֆորմի հիման վրա և «Ալյանս» կուսակցության անդամ հանդիսացող վարչապետի թեկնածուով»,- ասաց Ուրիխանյանը:

  • Կիսվել: