երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը․ «Լույս» հիմնադրամ

Ալմա Աթայի հռչակագիրը և Արցախի տարածքային պատկանելության հարցը․ «Լույս» հիմնադրամ

Փաշինյանի և Ալիևի հետ Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ի եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի «ղեկավարները հաստատել են իրենց միանշանակ հավատարմությունը 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ²) և Ադրբեջանի (86,600 կմ²) համապատասխան տարածքային ամբողջականությանը»: Այս մասին հայտարարություն է տարածել «Լույս» հիմնադրամը։

Միշելի այդ հայտարարությունը վերջնականապես բացահայտեց այն հիմնական նպատակը, որը հետապնդում էր Նիկոլ Փաշինյանը 2022-ից սկսած, երբ նա սկսեց հղումներ կատարել 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագրին՝ հրաժարում Արցախի նկատմամբ Հայաստանի հանձնառություններից և Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։

Գիտակցելով, թե դրա ուղղակի հայտարարությունը ինչ հետևանքներ կարող է ունենալ իր համար, Փաշինյանը այդ նպատակը երկար ժամանակ թաքցրած էր պահում և քայլ առ քայլ նախապատրաստում հանրությանը այն գաղափարին, որ Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է զոհաբերել Արցախը։

Վկայակոչելով Ալմա Աթայի հռչակագիրը՝ Փաշինյանը պնդում է, թե իբր Հայաստանն Արցախը Ադրբեջանի մաս է ճանաչել դեռևս 1991 թվականին: Դրանով նա ձգտում է իրենից հեռացնել Արցախը հանձնելու պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով նախորդ իշխանությունների վրա։

Սույն հետազոտությունում ցույց է տրվում, որ ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթղթերը, ներառյալ 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա Աթայի հռչակագիրը, միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ կերպ չեն կարող դիտվել որպես Հայաստանի համաձայնություն առ այն, որ Արցախը Ադրբեջանի Հանրապետության տարածք է։  

  • Կիսվել: