ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևը հույս ունի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մեկ տարվա ընթացքում

Ալիևը հույս ունի՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մեկ տարվա ընթացքում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կկնքի մեկ տարվա ընթացքում։ Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բաքվի  IX Գլոբալ համաժողովի ժամանակ։

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք կնքել խաղաղության պայմանագիրը մեկ տարվա ընթացքում։ Դրանից հետո Կովկասում կհաստատվի խաղաղություն և կայունություն։ Ադրբեջանն արդեն ձեռնարկել է այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերը», - ասել է նա։

  • Կիսվել: