հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ալիեւը հրաժարվել է մեկնել Իսպանիա և հանդիպել Փաշինյանի հետ

Ալիեւը հրաժարվել է մեկնել Իսպանիա և հանդիպել Փաշինյանի հետ

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպումից՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Որպես հանդիպումից հրաժարվելու պատճառ է նշվում այն հանգամանքը, որ Գերմանիան և Ֆրանսիան մերժել են Ադրբեջանի առաջարկը, որպեսզի հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նշվում է, որ Ադրբեջանը չի ցանկանում տարածաշրջանի հարցերը քննարկել դրանից հեռու գտնվող երկրների հետ՝ համարելով, որ այդ հարցերը կարող են քննարկվել և լուծվել տարածաշրջանային մակարդակով։

Միևնույն ժամանակ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել ԵՄ-ի միջնորդությամբ եռակողմ ձևաչափով հանդիպման առաջարկին, եթե այդ ձևաչափը վերականգնվի։

Նշվում է նաև, որ Ադրբեջանը հրաժարվելու է ցանկացած ձևաչափով հանդիպումից, որին կմասնակցի նաև Ֆրանսիան։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս չեղարկել է իր այցը Իսպանիա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: