կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ալիևը հայտնել է, որ 2018-ին Փաշինյանի կառավարությունից «տարածքների վերադարձի» մասին հավաստիացումներ է ստացել

Ալիևը հայտնել է, որ 2018-ին Փաշինյանի կառավարությունից «տարածքների վերադարձի» մասին հավաստիացումներ է ստացել

Բաքվի XI գլոբալ ֆորումում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատասխանել է հարցին, թե հնարավո՞ր էր արդյեք խուսափել Հայաստանի հետ հարցի ռազմական լուծումից:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հնարավորություն կար համաձայնության գալ 2018 թվականին, երբ Հայաստանում փոխվեց կառավարությունը։ Այն ժամանակ մենք Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ նրանք իրենց կվարվեն միջազգային իրավունքին համապատասխան և տարածքները ՛՛կվերադարձվեն՛՛։ Մենք նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա է, ապա մեր ինքնիշխանությունը հարկադրաբար վերականգնելու անհրաժեշտություն չէր լինի՛՛։

Ալիևի խոսքով՝ 2019-ը թվականին, սակայն, իրենց համար պարզ է դարձել, որ հայկական կողմը չի պատրաստվում հողեր հանձնել:

՛՛Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսն այն մասին, որ ՛՛Ղարաբաղը Հայաստան է՛՛, նախ՝ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց հավակնոտ է մի երկրի համար, որը կարծում էր, թե կարող է հավերժ պահել ՛՛մեր հողերը՛՛,-նշել է Ալիևը և հավելել, որ այդպիսով՝ իրենք ՛՛ստիպված են եղել դաս տալ՛՛ հայերին 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:

Մենք կարծում էինք, որ այս դասը բավական կլինի, որպեսզի նրանք հասկանան, որ այն ժամանակները, երբ նրանք կարող էին ապավինել օտարերկրյա ուժերին և ՛՛օկուպացիայի՛՛ տակ պահել այլ երկրի հողերը, անցել են՛՛:

Ալիևը նաև հավելել է, որ վերջին երեք-չորս տարիների ընթացքում խաղաղության հասնելու հնարավորություն եղել է միայն այն դեպքում, եթե Հայաստանն իրեն ՛՛կառուցողական պահեր՛՛ խաղաղության համաձայնագրի նախագծի իրենց առաջարկի նկատմամբ և չպնդեր այնտեղ ներառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գոյություն չունի, այն կա միայն հայերի ՛՛երազներում և դիցաբանության մեջ՛՛:

Ալիևը դարձյալ հայկական կողմին մեղադրել է ԼՂ-ից իր զորքերը դուրս չբերելու, ԼՂ-ին զենք մատակարարելու մեջ և հավելել, որ այժմ, երբ, իր խոսքով ՛՛Ղարաբաղի հարցը փակված է՛՛, ՛՛շատ մոտ է խաղաղությունը՛՛։

՛՛Մենք հավատում ենք, որ խաղաղությունը հասանելի է։ Դա այն է, ինչ մենք ուզում ենք: Մենք վերականգնել ենք ՛՛պատմական արդարությունը՛՛ և ՛՛միջազգային իրավունքը՛՛։ Եվ հիմա ժամանակն է վերջ դնել տարածաշրջանում առկա թշնամանքին՛՛,-ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: