Վարչապետը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» կենտրոնի բացման արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Հոմպլեքս Մոլ» շինանյութի կենտրոնի բացման արարողությանը:
Վարչապետը շրջայց է կատարել «Հոմպլեքս Մոլ»-ում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և կենտրոնի գործունեությանը: Տեղեկացվել է, որ կենտրոնի ստեղծման համար իրականացվել է 70 մլն դոլարի ներդրում: Արդյունքում, ընդհանուր առմամբ, ստեղծվել է 1000 նոր աշխատող:
Կենտրոնը կառուցված է որպես բազմաֆունկցիոնալ համալիր, որի նպատակն է ձևավորել նոր մշակույթ շինարարության ոլորտում: «Հոմպլեքս Մոլը» նախատեսում է դառնալ նաև բիզնես համագործակցության հարթակ, որտեղ կանցկացվեն մասնագիտական հանդիպումներ, շնորհանդեսներ և ցուցահանդեսներ՝ համախմբելով շինարարական ոլորտի տեղական արտադրողներին, ներդրողներին և ոլորտային մասնագետներին։