շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ալիևը հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երևանին

Ալիևը հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երևանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երեւանին բանակցային ձեւաչափին վերադառնալու եւ զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու համար:

Նա, ուղերձ հղելով իր ժողովրդին, մասնավորապես, նշել է. «Այսօր մարտերն ընթանում են բոլոր ուղղություններում, մեր զորքերն ամրապնդում են դիրքերը: Մենք պարտադրում ենք ագրեսորին խաղաղության: Մենք նրանց ցույց տվեցինք, եւ՛ ռազմի դաշտում, եւ՛ բանակցությունների սեղանին հաղթում ենք մենք»:

Ալիևը հավելել է. «Ես փոխեցի ստատուս-քվոն: Այնտեղ, ռազմադաշտում: Այլեւս ստատուս-քվո գոյություն չունի»:

  • Կիսվել: