ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին

Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ավելի քան չորս հարյուր նախկին ադրբեջանցի փախստականի Արցախի օկուպացված տարածքներում վերաբնակեցնելու մասին, գրում է Ria.ru—ն։

«Ապագայի մեր հիմնական ծրագրերից մեկը Ղարաբաղի «ազատագրված տարածքների» վերականգնումն է… Այժմ այս տարածքը, որը հավասար է ժամանակակից Լիբանանի տարածքին, ամբողջովին ավերված է: Մենք արդեն մշակել ենք ծրագիր և արդեն իրականացրել առաջին փորձնական նախագիծը՝ վերաբնակեցնելով ավելի քան չորս հարյուր նախկին փախստականի: Մենք նախատեսում ենք վերաբնակեցնել հարյուր հազարավոր նախկին փախստականների», - ասել է Ալիևը Բեռլինում գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

  • Կիսվել: