շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ալիևը չի հաստատել իր մասնակցությունը, կփորձենք մանրամասներ պարզել ԵՄ գործընկերներից․ Փաշինյան

Ալիևը չի հաստատել իր մասնակցությունը, կփորձենք մանրամասներ պարզել ԵՄ գործընկերներից․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպմանը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով հարցին Բրյուսելում նախատեսված հանդիպումը հետաձգվե՞լ է, թե՞ չեղարկվել։

«Կան աշխատանքային մանրամասներ, որոնք մենք առաջիկա օրրեին Եվրոպական միության գործընկերներից կփորձենք պարզաբանումներ ստանալ և հասկանալ հետագա անելիքների մասին։

Միևնույն ժամանակ չէի ցանկանա շտապել և այդ ամենի մասին գնահատական հնչեցնել»,- ասաց Փաշինյանն՝ արձանագրելով, որ մենք, ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու այդ հանդիպմանը։

  • Կիսվել: