հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ալիևն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

Ալիևն ու ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքը և խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Խովաևն Ալիևին տեղեկացրել է տարածաշրջան կատարած իր այցի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման բանակցային գործընթացին աջակցելու նպատակով Ռուսաստանի կողմից ձեռնարկված քայլերի մասին:

 

  • Կիսվել: