ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալիևն Էրդողանին ցույց է տվել Ստեփանակերտն ու նշել, որ այնտեղ հյուրանոց էլ կկառուցեն (տեսանյութ)

Ալիևն Էրդողանին ցույց է տվել Ստեփանակերտն ու նշել, որ այնտեղ հյուրանոց էլ կկառուցեն (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ արցախյան Շուշի քաղաքում գտնվելու ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռվից ցույց է տվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ալիևն Էրդողանին ցույց է տվել լեռները` նշելով, որ քաղաքը գտնվում է դրանց հետևում: Թուրքիայի ղեկավարը, իր հերթին, հետաքրքրվել է` արդյոք այնտեղ է գտնվում հյուրանոցը, որտեղ իրենք կանգ են առնելու:

«Ոչ, բայց այնտեղ էլ հյուրանոց կլինի»,-պատասխանել է Ալիևը: 

Հիշեցնենք, որ երեկ Էրդողանը ժամանել է Շուշի, որտեղ նրան դիմավորել են Ալիևները: Երկու երկրների ղեկավարները ստորագրել են  թուրք-ադրբեջանական փաստաթղթեր. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

  • Կիսվել: