Ալիևն Էրդողանին ասել է, որ Սոչիի հանդիպումը «շատ արդյունավետ էր»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իրեն պատմել է Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ կայացած հանդիպման դրական արդյունքների մասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
Էրդողանը, մասնավոապես, նշել է. ՛՛Ալիեւն ասաց, որ այդ հանդիպումը շատ արդյունավետ էր։ Հանդիպման ժամանակ լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու եւ մայրուղու կառուցման հարցը։ Բացի այդ, կա թեմա՝ կապված դեպի Իգդիր (քաղաք Թուրքիայում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանին-խմբ.) տանող ավտոճանապարհի մասին։ Սա հաջող քայլ կլինի Նախիջեւանի խնդիրը լուծելու, ինչպես նաեւ Հայաստանով ճանապարհորդելու համար։ Մարդիկ կկարողանան անցնել եւ ապրանքներ տեղափոխել՛՛:
Էրդողանն անդրադարձել է նաեւ Անդրկովկասում 3 + 3 ձեւաչափով կարգավորման շուրջ բանակցություններ վարելու Թուրքիայի առաջարկին։ Նա ասել է. ՛՛Մենք նախկինում առաջարկել էինք ստեղծել «վեցի հարթակ»՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան, Իրան եւ, հնարավորության դեպքում, Վրաստան։ Եթե այս հարթակը կայանա, ապա տարածաշրջանում իրավիճակի կարեւորագույն զարգացում կդառնան խաղաղությունն ու անդորրը՛՛:



