երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա. պետք է կարողանանք մեր դիվանագիտական շահերը ճիշտ օգտագործել. ԱԺ նախագահ

Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա. պետք է կարողանանք մեր դիվանագիտական շահերը ճիշտ օգտագործել. ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանը Արևմուտքի գործընկերներին կարողացել է բացատրել, որ Հայաստանը երկակի հայտարարություններ չի անում:

«Արդեն կարելի է տարբերել՝ որտեղ են Հայաստանի շահերը, իրավունքները, որտեղ է Ադրբեջանը: Իմ անձնական կարծիքն է, որ Ալիևի մոտ կոմֆորտի բացակայություն կա», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը` պատասխանելով հարցին, թե ինչու է Ալիևը խուսափում արևմտյան հարթակներում հանդիպումից:

Նա նշեց, որ որևիցե  մեկը որևէ մեկին ոչինչ պարտավոր չէ:

«Եկեք Արևմուտքի մեր գործընկերներին, ընդհանրապես, մեր որևէ գործընկերոջ  չվերաբերվենք էմոցիաներով: Բոլոր երկրներն ունեն իրենց անձնական շահերն ու պատկերացումները, որ մենք լավն ենք, մյուսները՝ վատը, մի կողմ սա դրեք: Կան շահեր, հիմա մենք պետք է կարողանանք մեր դիվանագիտական շահերը ճիշտ օգտագործել` ի օգուտ մեր պետության», - հավելեց ԱԺ նախագահը:

  • Կիսվել: