շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ալիևի հետ թեյ խմելուց էլ չեք կարող նրա հետ այնպիսի համաձայնության գալ, որը կհակասի Մայր օրենքին․ Մինասյան

Ալիևի հետ թեյ խմելուց էլ չեք կարող նրա հետ այնպիսի համաձայնության գալ, որը կհակասի Մայր օրենքին․ Մինասյան

Անգամ եթե դուք ցանկություն ունեք բարելավելու Սահմանադրությունը, իսկ թշնամի երկիրը նման պահանջ է դնում, դուք պետք է հետ կանգնեք այդ մտքից։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է հետ կանգնի Սահմանադրությունը փոխելու մտադրությունից, հակառակ դեպքում բավարարում է հակառակորդի՝ իրենց տված ցուցումը։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում և ասում է, որ համաձայնեցված դրույթ ունենք, այ հենց այստեղ է մեխը։ Դուք չեք կարող նման համաձայնեցված դրույթ ունենալ, անգամ եթե կլինեք Ալիևի հետ թեյ խմելուց, որը կհակասի ՀՀ Մայր օրենքին»,-ասաց պատգամավորը: 

Նա հավելեց, որ Սահմանադրության հնարավոր փոփոխության հարցը պետք է հանրաքվեով լուծվի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղում անել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտագրություն չկատարելու համար։

 

  • Կիսվել: