ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. Խաչատրյան

Ալիևի երեկվա դեմարշը նշանակում է, որ իրենք միայն Արցախով չեն բավարարվելու և լրացուցիչ պահանջ են ներկայացրել ՀՀ իշխանություններին. Խաչատրյան

Ինչո՞ւ այսօրվա Գրանադայի հանդիպումը ձախողվեց, քանի որ ադրբեջանական ագրեսիայի օերին Փաշինյանը ուղերձով դիմեց և ասեց, որ ինքը պատրաստ է ինչ-որ թուղթ ստորագրի: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Սրան նախորդել է ՀՀ իշխանությունների բավականին հստակ ազդանշանը Ադրբեջանին, որ իրենք որևէ կերպ չեն մասնակցելու ադրբեջանական ագրեսիայից հայ ժողովրդի մի հատվածին պաշտպանելուն: Այսինքն Արցախը թողնելու են Ադրբեջանի բզկտմանը»,- ասել է նա:

Ըստ նրա՝ սա նշանակում է՝ Արցախը կտանք հանուն ինչ-որ թղթի:

«Հավանաբար հույս ունեին, որ Աղրբեջանը իր արյան ծարավը կհագեցնի Արցախով: Բայց երեկվա Ալիևի դեմարշը նշանակում է, որ իրանք միայն Արցախով չեն բավարարվելու, և լրացուցիչ պահանջ են ներկայացրել Հայաստանի իշխանություններից: Այն, ինչի մասին մենք տարիներ շարունակ զգուշացնում ենք, որ միայն Արցախը զոհելով Ադրբեջանը չի բավարարվի:

Իրենք անընդհատ հղում են անում Ալմա Ալթային հռչակագրին, որ դա է Հայաստանի կադաստրի վկայականը, դրանով է Հայաստանի Սահմանները որոշվում: Այդ հղումն անելուց որևէ երկիր ասե՞լ է՝ Ադրբեջան դուրս արի Հայաստանի տարածքից: Փաշինյանն էլ է հասկանում, որ դա ուղղակի խաղալիք է, բլեֆ է, որ այստեղ մարդկանց խաբի»,- ասել է նա:

  • Կիսվել: